Լատվիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր
SPORTՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր արտագնա հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ։ Քիչ առաջ հայտնի են դարձել մրցող թիմերի մեկնարկային կազմերը։
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խաղադաշտ դուրս բերելու համար ընտրել է հետևյալ կազմը․

- Դարպասապահ՝ Ալեքսանդր Միշիև
- Պաշտպաններ՝ Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Արտյոմ Բանդիկյան, Նաիր Թիկինզյան
- Կիսապաշտպաններ՝ Կառլեն Հովհաննիսյան, Ուգոչուկվու Իվու, Նարեկ Գրիգորյան
- Հարձակվողներ՝ Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան, Արթուր Ղարիբյան
Հավելենք, որ C լիգայի երկրորդ խմբի եզրափակիչ տուրից առաջ Հայաստանի հավաքականը 5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ Լատվիան 1 միավորով վերջին տեղում է։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում՝ սեպտեմբերի 25-ին Երևանում, մեր ընտրանին առավելության էր հասել 2։0 հաշվով։
Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026



