Ռուսաստանի «ստվերային նավատորմը» ԵՄ-ի ուշադրության կենտրոնում է
INTERNATIONAL NEWSՄիջերկրական ծովում Եվրամիությունը կալանքի տակ է վերցրել MV Midag լցանավը, որը կարող է կապված լինել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ։
Այդ մասին X սոցիալական հարթակում տեղեկացրել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը։
Նա հրապարակել է նաև լուսանկարներ, որոնցում պատկերված է եվրոպական ուժերի զինծառայողների՝ լցանավ բարձրանալու պահը։ Կալասի հայտարարության համաձայն՝ MV Midag-ը նավարկում էր կեղծ դրոշով։
«ԵՄ-ն այսուհետ ևս կկանխի Ռուսաստանի «ստվերային նավատորմի» գործունեությունը ինչպես անմիջապես ծովում, այնպես էլ դիվանագիտական միջոցներով»,- գրել է Կալասը։
Կալասը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 16-ին Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները մտադիր են հաստատել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ։ Դրանք վերաբերելու են, մասնավորապես, բանկերին, գնորդներին և Ռուսաստանի «ստվերային նավատորմին» աջակցող ընկերություններին։



