Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին
INTERNATIONAL NEWSԵվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաստատել է եվրոպական երկրների ցանկությունը՝ մասնակցելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Նա այս հաղորդագրությունը հրապարակել է Ֆեյսբուքում նոյեմբերի 15-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ զրույցից հետո։
«Այսօր երեկոյան Ալեքսանդր Ստուբի հետ քննարկեցինք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունները։ Եվրոպան սերտորեն կներգրավվի այս գործընթացում՝ «E5 + ԵՄ» ձևաչափով», – գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել էր, որ ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցային թիմի կազմի շուրջ։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



