Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ шկանի վրա պայթելnւ մասին
INTERNATIONAL NEWSԼցանավը հրդեհվել է կիրակի օրը Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում՝ ծովային ականի վրա պայթելուց հետո։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեկ ժամ առաջ Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավը պայթել է ծովային ականի վրա և հրդեհվել», – ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Nour News գործակալությունը։
ԻՀՊԿ ՌԾՈՒ-ի տվյալներով՝ լցանավն անջատել էր նավիգացիոն համակարգերը և գտնվում էր Հորմուզի նեղուցի՝ անցման համար արգելված գոտում։ Անձնակազմի վիճակի և հնարավոր բնապահպանական վնասի մասին տեղեկություններ դեռևս չկան։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



