Ուկրաինական զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ղրիմի կամրջին, հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով կամրջով տրանսպորտային երթևեկությունը սահմանափակվել է և, նախնական գնահատականներով, սահմանափակումները կգործեն մինչև օրվա կեսը։
Կամրջով երթևեկությունը դադարեցվել է երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով գիշերվա ժամը 02։00-ից հետո, և սահմանափակումները դեռևս ուժի մեջ են։
Միաժամանակ հաղորդվում է Ղրիմ մեկնող չորս մարդատար գնացքների ուշացման մասին։ Երկու գնացք ուղևորվում է Մոսկվայից, մեկական՝ Սանկտ Պետերբուրգից և Ադլերից՝ Կերչի ուղղությամբ։ «Գրանդ Սերվիս Էքսպրես» ընկերության տվյալներով՝ գնացքների ուշացումը կազմում է 2-ից 4,5 ժամ։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



