ԱՄՆ-ի ավիադիսպետչերները սարքավորումների պահեստամասեր են գնում eBay-ից․ WP
INTERNATIONAL NEWSԱՄՆ օդանավակայանների աշխատակիցները երբեմն ստիպված են լինում սպասարկման համար անհրաժեշտ պահեստամասերն ինքնուրույն ձեռք բերել առցանց հարթակներից։ Այս մասին նոյեմբերի 15-ին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ նման անհրաժեշտություն է առաջանում, երբ սկզբնական մատակարարները դադարեցնում են անհրաժեշտ պահեստամասերի արտադրությունը։ Դրանք ձեռք են բերվում նաև հանրահայտ eBay առցանց առևտրային հարթակից։
«Վերջերս ստիպված եղանք այդպես վարվել կառավարման աշտարակում գտնվող վերգետնյա ռադիոտեղորոշիչ համակարգի համար անհրաժեշտ մի պահեստամասի դեպքում», — թերթին պատմել է ԱՄՆ օդանավակայաններից մեկի ավիադիսպետչերը։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ անհրաժեշտ պահեստամասին սպասել են երկու շաբաթ։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



