Պեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը
INTERNATIONAL NEWSԷստոնիան պատեր է կառուցում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ նման գործողությունները երբեք ոչ մի լավ բան չեն բերել դրանք կառուցողներին, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Տալլինի կողմից Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը փակելու որոշմանը։
Ավելի վաղ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը։
«Էստոնիան պատեր է կառուցում։ Շատ երկրներ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, պատեր են կառուցել, որոնք ոչ մի լավ բան չեն բերել դրանք ստեղծողներին», – ասել է Պեսկովը։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



