Պուտինն այս անգամ շատ կոշտ արձագանքեց
INTERNATIONAL NEWS
Արևմտյան մի շարք երկրների նեոգաղութային հավակնությունները խոչընդոտում են միջազգային հարաբերությունների արդար և ժողովրդավարական համակարգի ձևավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Հանուն ազգերի ազատության» շարժման գլխավոր ասամբլեայի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ժամանակակից աշխարհն ապրում է չափազանց լուրջ փոփոխություններ։ Ավելի ու ավելի շատ երկրներ են հանդես գալիս միջազգային հարաբերությունների արդար, ժողովրդավարական համակարգի կառուցման օգտին, որը հիմնված է բազմաբևեռության և իրական իրավահավասարության սկզբունքների վրա։ Այս նպատակին հասնելու լուրջ խոչընդոտ են մնում արևմտյան մի շարք պետությունների նեոգաղութային հավակնությունները»,- ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում։
Պուտինի խոսքով՝ նախկին մետրոպոլիաները, որոնք ժամանակին ստիպված են եղել հրաժարվել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ուղղակի ճնշումից, շարունակում են փորձել պահպանել վերահսկողությունն այդ տարածաշրջանների երկրների տնտեսությունների նկատմամբ, միջամտել նրանց ներքին գործերին և ազդել արտաքին քաղաքականության վրա։
Past.am-ը ներկայացնում է ՌԴ նախագահի հայտարարության հիմնական դրույթները՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։



