Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
SOCIETYՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է Շիրակի մարզի Ազատան գյուղում գործող «ԻԳԻԹ» ընկերության թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասի գործունեությունը։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրամասի հատակների և առաստաղների մի մասը չի համապատասխանել սահմանված պահանջներին, իսկ արտադրության ընթացքում օգտագործվել են սննդամթերքի հետ շփման համար ոչ համապատասխան նյութերից պատրաստված սարքավորումներ։
Ընկերությանը հանձնարարվել է վերացնել արձանագրված խախտումները և արտադրամասի պայմանները համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Թերությունները շտկելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



