Մեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը
INTERNATIONAL NEWSԸնտրական գործընթացները դարձել են միջազգային քաղաքական հակամարտությունների նոր հարթակ։ Այս մասին «Հանուն ազգերի ազատության» համաշխարհային շարժման գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Единая Россия կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության խնդրին բախվում են ինչպես Գլոբալ Հարավի, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներ։ Այդ համատեքստում Մեդվեդևը հիշատակել է նաև Հայաստանը՝ Գերմանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի և Բրազիլիայի հետ միասին։
Մեդվեդևը հավելել է, որ արտաքին քաղաքական դերակատարները հաճախ չեն ցանկանում հաշվի նստել ժողովուրդների կամարտահայտության հետ։ Նա ընտրական գործընթացներին արտաքին միջամտության հարցը ներկայացրել է որպես միջազգային քաղաքականության կարևոր մարտահրավեր։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Joint statement by the parties consolidatted around the national agenda
4
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
5
Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?



