Yerevan, 17.November.2026,
00
:
00
BREAKING

«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հետապնդումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների և գործիչների ձերբակալություններն ու կալանավորումները տպավորություն են թողնում, թե իշխանությունները նպատակ ունեն ամայացնել քաղաքական դաշտը՝ մնալով այդտեղ գործող միակ ուժը։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանն ասում է՝ տեսնում ենք, սակայն, այլ իրավիճակ։ «Այնպես չէ, որ մարդիկ, ընդդիմությունը դադարում են զբաղվել քաղաքականությամբ։ Եթե անգամ որևէ մեկը՝ սկսած Նիկոլ Փաշինյանից մինչև իշխանության այլ շրջանակներ, ունեն այդպիսի մտադրություն, այդ հաշվարկով են կիրառում ուժային լծակներ, ապա գոնե մինչև հիմա տեսնում ենք, որ այդ ամենը չի տալիս տվյալ արդյունքը։ Ընդդիմությունը, համենայնդեպս, չի հրաժարվում լինել, գործել որպես ընդդիմություն, և քաղաքացիներն էլ չեն հրաժարվում արտահայտել իրենց տեսակետները, լինել ընդդիմության ակտիվ կամ պասիվ համակիր և այլն։ Չեմ պատկերացնում գործնականում մի պատկեր, որ Հայաստանում կարող է լինել այդպիսի ռեպրեսիվ իրավիճակ, երբ պարզապես ընդդիմությունը վերանա, ինչպես, օրինակ՝ դե ֆակտո հարևան Ադրբեջանում է կամ մի շարք այլ երկրներում։ Կարծում եմ՝ Հայաստանը պարզապես չունի այդպիսի համակարգի համար անհրաժեշտ ռեսուրս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բադալյանը։ Ըստ նրա, ռեպրեսիվ մեխանիզմի կիրառման նպատակը կամ դրա անհրաժեշտությունը գալիս է այն հանգամանքից, որ իշխանությունը զուտ քաղաքական գործիքակազմի առումով չունի ընդդիմության հանդեպ բավարար մրցունակ լինելու հնարավորություն։ «Այդ պարագայում առաջանում է արդեն իշխանության կարգավիճակից բխող այլ գործիքի, այդ թվում՝ առաջին հերթին իրավապահ լծակներն օգտագործելու կարիքը, ինչի կիրառումը տեսնում ենք։ Այդտեղ կարող ենք դիտարկել արդեն տարբեր ենթանպատակներ կամ հաշվարկներ, բայց բուն խնդիրը հենց դա է՝ քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից և դիմում է այդպիսի գործիքներին։ Որքա՞ն կարող է սա շարունակվել։ Դա արդեն կախված է նաև նրանից, թե ընդդիմությունը ասիմետրիկ տրամաբանությամբ որքան արդյունավետ է աշխատում հասարակության հետ։ Հասկանալի է՝ սիմետրիկ տրամաբանությամբ ընդդիմությունը չի կարող ունենալ հաջողության շանս, որովհետև դրա համար պետք է ունենալ նույնքան և նույնպիսի կարգավիճակ ու լծակներ, ինչպես իշխանությունը։ Հասկանալի է, որ ընդդիմությունը չի կարող այդպիսիք ունենալ։ Ընդդիմությունը չունի իրավապահ կառույցներ և այլն։ Հետևաբար, այստեղ խնդիրն այն է, թե ասիմետրիկ տրամաբանությամբ ինչպիսի՞ արդյունավետությամբ աշխատանք կլինի հասարակության, հասարակական մթնոլորտի, տրամադրությունների, մտածողության, մոտեցումների հետ։ Երբ այդ դաշտում աշխատանքը լինի արդյունավետ, կարծում եմ՝ վաղ թե ուշ ցանկացած իշխանություն հաշվի է նստելու այդ աշխատանքի արդյունքի, այն է՝ հասարակական մթնոլորտի և հասարակության տրամադրվածության հետ։ Ավելին, այսօր նույնիսկ տեսնում ենք դրա գուցե անուղղակի, բայց, այդուհանդերձ, դրսևորումները, որովհետև այն, ինչ իշխանությունը, օրինակ՝ խոսում է Սահմանադրության փոփոխության գործընթացի թեմայով, և երբ, օրինակ՝ իշխանությունը հրապարակավ արտահայտվում է անգամ արտահերթ ընտրության սցենարի մասին, արդեն իսկ անուղղակի դրսևորում է, որ հաշվի են նստում որոշակի իրողությունների հետ։ Սա ամենևին չի նշանակում, որ անպայման կգնան այդպիսի սցենարով, բայց ինքնին բարձրաձայնելը գուցե թույլ, ուրվագծային, բայց դրսևորում է, որ իշխանությունը հաշվի է նստում, երբ ընդդիմությանը հաջողվում է ասիմետրիկ դաշտում աշխատանքի շնորհիվ փոխել իրավիճակ կամ մթնոլորտ նվազագույն առումով։ Իսկ ընդդիմությանը դա հաջողվեց հունիսի 7-ի ընտրության ժամանակ։ Առիթ եմ ունեցել զարմանալու, որ հանրային և քաղաքական ակտիվ շրջանակների զգալի մասը, չգիտես ինչու, փոխանակ աշխատելու հունիսի 7-ի այդ նվազագույն փոփոխությունն առավել զարգացնելու ուղղությամբ, սկսեց առավել արժեզրկել այդ փոփոխությունը և ասել, որ ընդդիմությունը հերթական անգամ պարտվեց, տապալվեց պայքարը և այլն։ Կարծում եմ՝ այդտեղ սիմետրիկ գնահատման դաշտ է մտնում հասարակությունը, երբ այդ մակարդակով է չափում իրավիճակը, մինչդեռ հաջողությունը և, հետևաբար, այսպես ասած՝ իշխանությանը դրա հետ հաշվի նստելը թելադրելը պայմանավորված է աշխատանքի հաջողության ասիմետրիկ տրամաբանությամբ»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ընդդիմությանը, կարծես թե, միավորեց իշխանության՝ նոր Սահմանադրության մասին նախագիծը։ Ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչներն անթույլատրելի են համարում, ինչպես իրենք են նշում, հարևան երկրի պարտադրանքով Հայաստանի մայր օրենքի փոփոխությունը։ Բայց երբեմն մտավախություններ են ի հայտ գալիս՝ իսկ հնարավոր կլինի՞ հասարակության շրջանում պրոպագանդել, թե ինչ փոփոխություններ են ցանկանում իրականացնել մայր օրենքում, չէ որ սա, օրինակ՝ համապետական կամ ՏԻՄ ընտրություն չէ, երբ քաղաքացին ընտրում է այս կամ այն թեկնածուին։ «Սա հենց ասիմետրիկ աշխատանքի հնարավորություն և կարևոր ուղղություն է։ Այդ տեսանկյունից պետք չէ հարցը դիտարկել պրոպագանդայի և դրա հնարավոր էֆեկտիվ կամ ոչ էֆեկտիվ լինելու տեսանկյունից։ Ոչ մի պրոպագանդայի հարց չկա, կա մարդկանց հետ այս թեմայով խոսելու, իրավիճակը բացատրելու, հետևանքների վերաբերյալ մարդկանց հետ խոսակցություն ունենալու խնդիր։ Ոչ թե խնդիր, որ մարդը կողմնորոշվի՝ ընդդիմությանն է քվեարկում, թե իշխանությանը, «այո» է ասում, թե «ոչ», այլ կողմնորոշվի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի հետ, ինչ է նշանակում այն օրակարգը, որ բերվում է դաշտ Ադրբեջանի թելադրությամբ ու պայմանով, և դա ինչ հետևանք կարող է ունենալ, առհասարակ, Հայաստանի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար։ Այստեղ շատ ծավալուն և հանգամանալից խոսակցության, ոչ թե քարոզչության հարց է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ աշխատանքն ընդդիմությունն ինչպես է կառուցում։ Եթե շեշտը դրվի քարոզչության տրամաբանության վրա, ապա խիստ կասկածում եմ, որ դա ունենա բավարար արդյունավետություն։ Եթե շեշտը դրվի հանրության հետ երկխոսության, հետևաբար՝ շարունակական, ընդգրկուն, ներառական ինչ-որ պրոցեսի վրա, ապա, կարծում եմ, դրա շնորհիվ հնարավոր է փոխել իրավիճակ, հանրային տրամադրություն ու մթնոլորտ և այլն։ Օրինակ՝ ես կգերադասեի «ընդդիմության համախմբում» կամ «միավորում» ձևակերպումների փոխարեն ավելի շատ օգտագործել «ընդդիմության ջանքերի համատեղում» ձևակերպումը, որովհետև «համախմբում», «միավորում» ձևակերպումները մեզանում բավականին արժեզրկվել են երեք տասնամյակի ընթացքում։ Դրանք հանրության շրջանում, կարծես թե, անմիջապես արժանանում են արհեստականության ընկալումների։ Հետևաբար, պետք է խոսել ջանքերի և աշխատանքի համատեղման մասին, ընդ որում՝ հայտարարության մեջ, որն ընդդիմությունն արեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի կեցավայրում տեղի ունեցած հանդիպման օրը, կարծում եմ, շատ դիպուկ և ճշգրիտ ձևակերպված էր, որ «քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը...» որոշակի նպատակների շուրջ, ոչ թե համախմբվել, միավորվել։ Կարծում եմ՝ այդ ուղենշումը, «մակնշումը» բավականին արդյունավետ է, և պրոցեսը պետք է բովանդակային իմաստով տանել այդ տրամաբանությամբ։ Ոչ մի համախմբում և միավորում պետք չէ, պետք է պարզապես կոնկրետ նպատակների շուրջ համատեղ աշխատանք, համատեղել ջանքերը և աշխատել հասարակության հետ»։

Իսկ վերջում այն մասին, ինչ կատարվում է մեր երկրի շուրջ՝ դրա սահմաններից դուրս։ «Հայաստանի շուրջ ոչ մի նոր բան տեղի չի ունենում, տեղի է ունենում պայքար նոր աշխարհակարգի համար, որն, իհարկե, ժամանակ առ ժամանակ նոր շերտերով, երանգներով կամ շեշտադրումներով է ծավալվում։ Հիմա տեսնում ենք, որ ձևավորվում է կամ կա աշխատանք՝ ձևավորելու որոշակի եռյակ, որը կարող է դառնալ աշխարհակարգային հարցերը քննարկող գլխավոր խումբը՝ Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ կամ Պուտին, Սի Ծինփին, Թրամփ։ Այստեղ եռյակը բավականին բարդ ու հակասական է՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգներում երկիմաստ վիճակը, որը ստեղծվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունից հետո, բայց բոլոր պարագաներում տեսնում ենք դրան միտված պրոցես, նաև դրան հակազդելու եվրոպական ձգտում։ Եվրոպական ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն Եվրամիությանը, այլ նաև բրիտանացիներին, որոնք, ըստ էության, ուկրաինական պատերազմից հետո դարձել են եվրոպական քաղաքականության մոդերատորը կամ առանցքային շարժիչը։ Այս իմաստով մեր շուրջ տեղի ունեցողը սկզբունքորեն այս դիմակայության շրջափուլում է արդեն մի քանի տարի։ Հիմա կան բազմաթիվ անորոշ հարցեր կապված Իրանի, մնացյալ դերակատարների աշխարհաքաղաքական դերի հետ և այլն, այսինքն՝ այստեղ սկզբունքորեն որևէ նոր բան չկա, նոր կարող են լինել շերտերն ու շեշտադրումները»,-եզրափակում է Հակոբ Բադալ յանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor