Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
SOCIETYԵնոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով:
«Օկոն» հյուրատանն ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի, բայց բոլորի նպատակը մեկն է՝ պահպանել հայրենի գյուղի և նախնիների ժառանգությունը։
«Օկոն» հյուրատունն Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է։ Ծրագրի շնորհիվ Արմանը հնարավորություն է ստացել զգալիորեն բարձրացնել իր արևային կայանի օգտակար գործողության գործակիցը՝ տեղադրելով լրացուցիչ 12 կՎտ հզորությամբ արևային մարտկոց, որի միջոցով շուրջօրյա ապահովվում է բոլոր քոթեջների ու տարածքի լուսավորությունը։
«Երկու տարի առաջ այստեղ կառուցեցինք փայտե քոթեջներ, որտեղ կան հանգստի բոլոր հնարավորությունները։ Այս տարածքում մենք այժմ միակն ենք, հուսանք ժամանակի ընթացքում մեզ կմիանան նաև այլ գործընկերներ։ Ժամանակի ընթացքում հասկացանք, որ մարդիկ ձգտում են դեպի անտառ, դեպի բնություն, դեպի ավելի հանգիստ վայրեր։ Տարածքում ունեինք 10 կիլովատանոց արևային կայան` իր մարտկոցով, բայց այն չէր բավարարում. 2025–ին մասնակցեցինք Ակբա Ֆեդերացիայի և NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրին» ու ստացանք դրամաշնորհ, որի շնորհիվ 12 կՎտ արևային մարտկոց ավելացրինք, որն ապահովում է տարածքի ամբողջ լուսավորությունը»,- նշում է «Օկոն» հյուրատան հիմնադիր Արման Գաբրիելյանը։
Ապագայում ամուսինները ծրագրում են ընդլայնել տարածքը և կառուցել ընտանեկան նոր քոթեջներ։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին։ Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան Հայաստանի ամբողջ տարածքում նպաստում է նորարարական գյուղատնտեսության և փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



