ՌԴ-ից արձագանքել են Թրամփի՝ «Պուտինը նահանջում է» հայտարարությանը
INTERNATIONAL NEWSԿրեմլը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն գնահատականին, որ Ռուսաստանը կարող էր Ուկրաինայում շատ ավելի կոշտ գործել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև կարևորել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի առաջիկա եռակողմ հանդիպումը՝ նշելով, որ դրա հիմնական թեմաներն արդեն համաձայնեցված են։ Պեսկովի խոսքով՝ հանդիպման մի մասը բաց կլինի լրատվամիջոցների համար։
Անդրադառնալով հանդիպումը «Յալթայի» հետ համեմատելուն՝ Պեսկովը նման գնահատականները որակել է որպես քաղաքագիտական վարժություններ, որոնք կապ չունեն իրականության հետ։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
Joint statement by the parties consolidatted around the national agenda
3
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
4
35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank Cards
5
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation



