Հրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ
SOCIETYՆոյեմբերի 17-ին՝ ժամը 00:01-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։22-ին, մարվել՝ 01։06-ին։ Մոտ 30 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր և վերանորոգման համար նախատեսված էլեկտրական սարքավորումներ։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
Joint statement by the parties consolidatted around the national agenda
3
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
4
35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank Cards
5
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation



