Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը
SOCIETYԽոր ցավով ու անսահման կսկիծով հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի աշակերտին՝ Ռաֆայելին:
Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը, չենք լսելու քո ձայնը, չենք զգալու քո ներկայությունը դպրոցի հարազատ պատերի ներքո։
Դու մեր դպրոցի սիրելի աշակերտներից էիր՝ քո տարբերվող տեսակով, քո բարությամբ, անկեղծությամբ, համեստությամբ ու մարդկային ջերմությամբ։ Քո ներկայությամբ լուսավորում էիր շրջապատդ, իսկ քո պայծառ ժպիտը միշտ կմնա մեր հիշողություններում։
Որպես ուսուցիչներ՝ մենք ոչ միայն գիտելիք էինք փոխանցում քեզ, այլև ամեն օր ուրախանում քո հաջողություններով, հպարտանում քո ձեռքբերումներով և հավատում քո լուսավոր ապագային։
Ցավոք, կյանքը քեզ համար ընդհատվեց շատ վաղ՝ թողնելով անամոք վիշտ, անպատասխան հարցեր ու անսփոփ կարոտ։
Դու կմնաս մեր սրտերում՝ որպես լուսավոր հիշատակ, որպես չապրված երազանքների ու չիրականացած նպատակների խորհրդանիշ։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքիդ, հարազատներիդ և բոլոր նրանց, ովքեր սիրում ու ճանաչում էին քեզ։ Թո՛ղ Աստված ուժ ու համբերություն պարգևի ծնողներիդ, հարազատներիդ և մեզ՝ դիմանալու այս անասելի ցավին:
Հանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա, մեր սիրելի՛ Ռաֆայել։
Քո հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
Joint statement by the parties consolidatted around the national agenda
3
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
4
35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank Cards
5
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation



