ԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ
INTERNATIONAL NEWSՎաշինգտոնի վրա Իրանի հարձակման դեպքում Միացյալ Նահանգները կհասցնեն չտեսնված հզորության պատասխան հարվածներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե կա սպառնալիք Վաշինգտոնին, նրանք այնպիսի գին կվճարեն, որը մինչ այժմ ոչ մի երկիր չի վճարել։ Հուսով եմ, որ սպառնալիք չկա։ Բայց մենք դրան լուրջ ենք վերաբերվում»,- ասել է ամերիկացի առաջնորդը լրագրողներին՝ պատասխանելով Վաշինգտոնին «անխուսափելի սպառնալիքի» հնարավորության մասին հարցին։ Նախագահը մամուլի հետ շփվել է Մանիլայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD, միավորում է Ավստրալիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ն և Ճապոնիան) երկրների առաջնորդների հետ հանդիպումից առաջ։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
4
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
5
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”



