Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
ECONOMICS«Արդեն երրորդ անգամ անցկացվող ֆորումին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine-ը ներկա է ղեկավարության ամբողջ կազմով և հանդիսանում է միջոցառման ռազմավարական հովանավորներից մեկը։ Լինելով Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը՝ մենք չենք կարող սահմանափակվել միայն բիզնես գործունեությամբ. ոլորտի, տնտեսության և Հայաստանի զարգացման գործում մենք ստանձնել ենք ավելին անելու պատասխանատվություն։ Միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան աշխատելը և օրինակելի լինելը հիմք են ստեղծում պետության, հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար»։
Mining Armenia Forum 2026-ի շրջանակում Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա-ի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը տնտեսագետ Parsyan Suren-ի հետ զրույցում անդրադարձել է ոլորտի առանցքային զարգացումներին և առաջիկա անելիքներին։
Vardan Jhanyan-ի խոսքով՝ Ասոցիացիան կառավարության ու Ազգային ժողովի հետ ակտիվ աշխատում է օրենսդրական բացերը լրացնելու ուղղությամբ՝ ուղենիշ ունենալով հետխորհրդային երկրների, մասնավորապես Ղազախստանի հաջողված փորձը։ Նա նաև ընդգծել է, որ Ասոցիացիան նախաձեռնել է կայուն զարգացման միասնական ստանդարտի ներդրումը, որը մի քանի տասնյակ չափորոշիչներով ամեն տարի կգնահատի Հայաստանի բոլոր մետաղական հանքերի աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասները՝ տեսանյութում
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
4
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
5
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”



