Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Սամիթը՝ որպես դեղամիջոց

LIFE

Սամիթի մասին առաջին հիշատակությունն արվել է հին եգիպտական ձեռագրերում, որտեղ այն հիշատակվում է «amisi» անվանմամբ։ Համարվում է, որ բույսի հայրենիքը

Միջերկրական ծովի ափամերձ տարածքներն են։
Սամիթ բուրավետը (Anethum graveolens) մշակվել է Հին Հունաստանում, Հռոմում, Առաջավոր Ասիայում։ Բույսի համային որակները և բուժիչ հատկությունները բարձր է գնահատել Կառլոս Մեծը։ (771-814թ.թ.), նա հրամայել է մշակել սամիթը բոլոր իրեն պատկանող տարածքներում։
Ավելի քան 5 հազար տարի առաջ եգիպտացիները անքնության և գլխացավի դեմ օգտագործել են սամիթի տերևիկները։

Հույները կարծել են, որ սամիթից ստացված պատրաստուկները բուժում են աչքի հիվանդությունները, նրանք օգտագործել են տերևը և սերմերը։

Հույն, հռոմեացի և միջնադարի եվրոպացի զինվորները արշավելիս իրենց հետ սամիթի չոր սերմեր են տարել` այրված սերմի մոխրով բուժել են վերքերը։
Հռոմեացիները ճաշկերույթների ժամանակ զարդարվել են սամիթի ճյուղերով, քանի որ իմացել են բույսի` եթերային յուղերի մարսողությունը կարգավորող հատկության մասին։

Գալենը խորհուրդ է տվել օգտագործել սամիթից ստացված պատրաստուկները դժվար միզարձակության դեպքում։

Միջնադարյան Եվրոպայում հավատացել են, որ սամիթը հանգստացնում է ստամոքսը, կանխարգելում գազերի առաջացումը, զկրտոցը և սննդի նեխումը աղիներում։
Արաբ բժիշկ Շերազին գրել է, որ սամիթը օգտակար է նաև բրոնխների ասթմայի և միզաքարային հիվանդության դեպքում։

Սամիթի բուժիչ հատկությունների վերաբերյալ միջնադարյան դեղատոմսերը ամփոփված են Ավիցենայի ձեռագրերի մի քանի գլուխներում։ Նա հատկապես նշում է, որ սամիթն ունի աֆրոդիզիակ հատկություն` խթանում է սեռական ակտիվությունը։
Սամիթի բուժիչ հատկությունների մասին հայ բժշկապետ Ա. Ամասիացին գրել է.

«Սամիթն ամրացնում է օրգանիզմը, հանգստացնում է ցավերը, ավելացնում է կանանց կաթը, քնաբեր է։ Եթե սամիթի սերմերը խառնեն ուտելիքին և ուտեն, մարմնից կհանի քամիները։ Օգնում է նաև խիթերի դեպքում։ Տարրալուծում է քարերը, օգտակար է գոտկատեղի ցավերի ժամանակ։ Փափկեցնում է կոշտ ուռուցքները։ Վնաս է աչքի համար։ Սամիթին փոխարինել կարող է երիցուկը։ Չամեն ասում է, որ եթե դրանից ջերմախյուս պատրաստեն ու դնեն թութքի վրա, կօգնի։ Ընդունման չափաբաժինը 15 գրամ է»։

Սամիթի հայերեն այլ անվանումներն են` տերաղոթիկ, բաղբակ։
Հովանոցազգիների ընտանիքին պատկանող մինչև 1 մ բարձրությամբ միամյա խոտաբույս է։

Ծաղիկները մանր են, երկսեռ, դեղին, պտուղը սրածայր երկսերմիկ է։ Հաճախ տարածվում է ինքնացան եղանակով և վայրիանում։ Բնության մեջ հանդիպում է Եվրոպայի հարավում։

Samit (1)

Մշակվում է բանջարանոցներում և այգիներում` բոլոր եվրոպական երկրներում, Ամերիկայում, Արևմտյան Հնդկաստանում, ընդգրկված է բազմաթիվ երկրների դեղաբանական ցանկերում։ Սամիթն ունի նաև արդյունաբերական նշանակություն. օգտագործվում է հրուշակեղենի, օծանելիքի, օճառի արդյունաբերությունում։

Սերմերը պարունակում են եթերային յուղ` մինչև 5 տոկոս, ճարպային թթուներ` 20 տոկոս, սպիտակուց, բջջանք։ Տերևում կա մինչև 1,5 տոկոս եթերային յուղ, 1-2 տոկոս շաքար` նաև պեկտինային նյութեր, ամինաթթուներ, երկաթ, կալիում, ֆոսֆոր, կալցիում։ Սամիթի տերևը պարունակում է 3 անգամ ավելի շատ ասկորբինաթթու (մոտ 150 մգ, 100 գ հումքի մեջ) քան կիտրոնը, կարոտին` 12 մգ (չի զիջում լոլիկին), նաև վիտամին K, նիացին, պանտոտենաթթու, ֆոլիաթթու, ֆլավոններ։

Գիտական բժշկությունը խորհուրդ է տալիս ուտել սամիթը անեմիայի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի հետևանքով առաջացած սրտի ռիթմերի խանգարման, ստենոկարդիայի դեպքում և նյութափոխանակության կարգավորման նպատակով։ Սամիթի թուրմը կիրառվում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման ընթացքում, որպես հակակարկամային, գազերի հեռացմանը նպաստող, ցավերը հանգստացնող դեղամիջոց։

Թուրմն ունի խորխաբեր հատկություն։ Բուժիչ հատկություններ ունեն բույսի ցողունը, տերևները, ծաղկաբույլերը, սերմերը։ Մթերելուց մեկ օր առաջ առատորեն ջրեք բույսը, հավաքեք առավոտյան` անմիջապես ցողը չորանալուց հետո։ Պտուղները հասունանում են ոչ հավասարաչափ։ Ճյուղերը կապում են փնջերով, չորացումը կատարվում է ծածկի տակ` կախված վիճակում, 25-30 C ջերմաստիճանի պայմաններում։ Հումքի պահպանման ժամկետը 2 տարի է, չոր խոտը լավ է պահպանվում լաթե պարկիկում, իսկ սերմը` ապակե տարայում։

Սամիթը ժողովրդական բժշկության մեջ
Սամիթը և դրանից ստացված պատրաստուկներն ունեն արյունատար անոթները լայնացնող, թույլ միզամուղ, հակաբորբոքային, հականեխիչ, ստամոքսահյութի արտազատումը խթանող, խորխաբեր, սրտխառնուքը կանխող, նյարդերը հանգստացնող, լեղապարկում և երիկամներում քարերի առաջացումը կանխարգելող և այլ օգտակար հատկություններ։
Հիպերտոնիա (նախնական փուլ). 1 ճ/գ չորացրած խոտը 20 րոպե թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Օգտակար է խռպոտության, հևոցի, կրծքավանդակի հատվածում բութ ցավերի դեպքում։
Անքնություն. Խմեք 100 մլ քնելուց առաջ, դրեք թրջոցներ ճակատին։

Անոթները մաքրող. Մանրացրեք (կամ փոշիացրեք), խառնեք 40 գ համեմի սերմ, 30 գ կատվախոտի արմատ, 150 գ մեղր։ Խառնուրդը լցրեք 2 լ եռացող ջրի մեջ, 10-15 վայրկյանից անջատեք կրակը, փաթաթեք լաթով, 12 ժամ թրմեք, լցրեք ապակե տարայի մեջ։ Պահեք սառնարանում։ Օգտագործելուց առաջ թափահարեք։ Խմեք 3-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Շարունակեք 2 շաբաթ, կրկնեք 10 օրից։
Օգտակար է աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության դեպքում, կարգավորում է մարսողությունը, մաքրում է երիկամները վնասակար նյութերի կուտակումներից։
Ծերունական կարծրախտ, անքնություն, բարձր ճնշում. Տրորեք սամիթի սերմը, 100 գ հումքը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 750 մլ գինու («Կագոր») մեջ։ 1 շաբաթ թրմեք մութ տեղում, քամեք։ Խմեք 30-ական մլ` օրը 1 անգամ, քնելուց առաջ։ Կատարեք տարվա մեջ 3-4 անգամ, 2-3 ամիս ընդմիջումներով։

  • Խառնեք մանր կտրատած 200 գ սամիթի կանաչի և 40 գ նոր հասունացող (տրորած) սերմ, 24 ժամ թրմեք 750 մլ տաքացրած (50-60 C) սպիտակ գինու մեջ, տաք տեղում` փաթաթեք լաթով, քամեք, ավելացրեք 100 մլ օղի։ Խմեք 30-ական մլ` օրը 3 անգամ։

Խիթեր աղեստամոքսային համակարգում. Խմեք նախորդ ոգեթուրմը` 15-ական մլ` օրը 3 անգամ։
Հիպերտոնիա (սուր շրջան). Նախ պետք է ընդունել «կիսանստած-կիսապառկած» դիրք, գլխի տակ պետք է դնել 3-4 բարձ, ոտքերի տակ` տաք ջեռակ։ Պարանոցին և ճակատին` սառը թրջոց։
Խորհուրդ է տրվում խմել հետևյալ պատրաստուկները.

  • 70 գ մասուրի պտուղը 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 1 լ նախօրոք եռացրած ջրում կամ 10 ժամ թրմեք ջերմապահում, քամեք խմելուց առաջ։ Խմեք 200-ական մլ` օրը 3անգամ, փոքր կումերով։
  • 1 թ/գ սամիթի սերմը 30 րոպե թրմեք 500 մլ տաք ջրում (50-60 C), քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։

Սամիթի սերմի փոխարեն կարելի է թրմել երեքնուկ կարմիր ծաղիկը (2 թ/գ, 500 մլ եռջուր)։

Ի դեպ, սամիթի խոտի կամ սերմի և երեքնուկի խառնուրդի թուրմը նաև հանգստացնում է աղեստամոքսային համակարգը, նվազեցնում է ցավերը, վերացնում է փքվածությունը. Խառնեք 1-ական թ/գ երեքնուկի ծաղիկը և սամիթի խոտը (կամ կես թ/գ սերմը), 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց առաջ։
Զգուշացում։ Խմեք փոքր կումերով, եթե հեղուկը սրտխառնուք է առաջացնում` դադարեցրեք։
Շաքարային դիաբետ, գիրություն. Մանրացրեք սամիթի ծաղկման շրջանում հավաքած կանաչին։ 1 ճ/գ հումքը (2 թ/գ չորացրածը) 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ, վերջին չափաբաԺինը` քնելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 21 օր, անհրաժեշտության դեպքում կրկնեք 21 օրից։
Թուրմը հեղուկացնում է լեղին, կանխարգելում է քարերի գոյացումը լեղապարկում, ունի բարերար ազդեցություն նյարդային և սիրտ-անոթային համակարգերի, երիկամների, լյարդի, աչքերի վրա, ինչի շնորհիվ կանխարգելվում է շաքարային դիաբետի քայքայիչ ազդեցությունը այդ օրգանների և համակարգերի վրա։
Մարսողությունը կարգավորող. Խառնեք սամիթի տրորած սերմ և հալվեի չորացրած տերևի փոշի (2։1), 1 թ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

  • Խառնեք սամիթի փոշիացրած խոտ և շաքարավազ (2։1), խմեք կեսական թ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
  • 1 գ տրորած սերմը լուծեք 50 մլ ջրի մեջ, խմեք օրը 1-2 անգամ։

Երեխաների համար` գազերի կուտակում, փորկապություն. Ապակե տարան լցրեք տրորած սերմով, ավելացրեք արևածաղկի յուղ` այնքան, որ ծածկի սերմը, 15 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, 1 շաբաթ թրմեք, պարբերաբար թափահարեք, քամեք։ Հումքը մզեք յուղամզվածքի մեջ։ Տվեք երեխային 2-ական կաթիլ, օրը 1-2 անգամ, շաքարի կամ հացի հետ։
Լյարդի հիվանդություններ, մարսողության խանգարում. 2 թ/գ սերմը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Samit1

Նյարդային անհանգստության դեպքում` խմեք չափաբաժինները փոքր կումերով։
Անքնություն. Խմեք 200 մլ` 2 թ/գ մեղրի հետ, քնելուց առաջ։
Բրոնխիտ. Խմեք 1-ական ճ/գ` օրը 6 անգամ։
Այրոցք. Խմեք 50-ական մլ` օրը 4-5 անգամ, ուտելուց առաջ։
Ստենոկարդիա, ցավեր սրտի շրջանում. Փոշիացրեք սերմը։ 1 գ հումքը մի քանի րոպե պահեք լեզվի վրա, որից հետո ծամեք և կուլ տվեք։ Օգտակար է մետեորիզմի և փորկապության դեպքում։
Հազ, զկրտոց, գազերի կուտակում. Մանր կտրատեք սամիթի կանաչին, 1 ճ/գ հումքը կես ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 5 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
Գիշերամիզություն. Խառնեք 1-ական գ սերմ և աղ, 20 գ կարագ, քսեք տարեկանի հացի վրա։ Կերեք քնելուց 3 ժամ առաջ։

  • 2 ճ/գ սերմը 2 ժամ թրմեք ջերմապահի մեջ` 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք քնելուց 6 ժամ առաջ։ Երեխաների համար չափաբաժինը տատանվում է 40-100 մլ սահմաններում։ Շարունակեք 1 շաբաթ։ Ունի արագ ներգործություն, դրական ազդեցությունը երկարատև է։

Ցիստիտ. Խառնեք 20 գ կատվախոտի մանրացրած արմատ, 300 գ սամիթի սերմ, 24 ժամ թրմեք 1 լ եռջրում, փաթաթեք հաստ լաթով, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 600 գ մեղր։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։
Հայմորիտ. 150 գ տրորած սերմը 21 օր թրմեք 500 մլ հոնի կամ ծիրանի 63-աստիճանի օղու մեջ։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելու ժամանակ։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք բուժումը 2-3 ամիս հետո, պատրաստեք և խմեք նույն չափաբաժիններով։
Կերակրող մայրերի կաթը առատացնող. Խառնեք 10-ական գ խնկածաղկի և սամիթի խոտերը, 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, երեխային կերակրելուց 1-2 ժամ առաջ։
1 ճ/գ տրորած սերմը 1 ժամ թրմեք 200 մլ տաք` նախօրոք եփած կաթի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` երեխային կերակրելուց 1 ժամ առաջ։
Սակավարյունություն- 1 ճ/գ սերմը կամ 2 ճ/գ թարմ խոտը լցրեք եռացող կաթի մեջ և եփեք 10 րոպե, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։ Սերմի կաթով եփուկը օգտակար է նաև աղիքային խիթերի, մետեորիզմի դեպքում։
Առնականությունը ուժեղացնող. Խառնեք 200 մլ մուգ գույնի գարեջուր, 200 գ թթվասեր, 100 գ մանր կտրատած (աղացած) սամիթի թարմ կանաչի։ Կերեք օրվա ընթացքում։
Զգուշացում։ Սամիթի սերմի չարաշահումը նվազեցնում է սերմնահեղուկի (սպերմա) քանակը։
Հավկուրություն. Խառնեք սամիթի և գազարի հյութերը (1։5)։ Խմեք 100-150 մլ` նախաճաշից առաջ։

Զգուշացում։ Հակացուցված է հղիներին, հիպոտոնիայով հիվանդներին, ծանր ֆիզիկական և մտավոր աշխատանք կատարելուց հետո։ Միզաքարային և լեղաքարային հիվանդությունների, արյան շրջանառության խանգարման դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ։ Վնասակար ներգործությունը զգալիորեն նվազեցնում են մեղրը, մեխակը և դարչինը.

  • 2 թ/գ մեղրը լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ, խմեք օրը 3 անգամ` ուտելուց առաջ։
  • Մանրացրեք մեխակ համեմունքայինը, 1 թ/գ հումքը 5 րոպե եփեք 300 մլ եռացող ջրում։ Խմեք 3-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
  • Դրեք լեզվի վրա 1-ական գ դարչինի փոշի, օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։

Աղբյուրը <a href="http://168.am/2013/05/16/225515.html">© 168.am</a></br>

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026