Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ
INTERNATIONAL NEWSԿեմերովոյի մարզի Յագունովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավիավթար, նոյեմբերի 17-ին իր Telegram ալիքում հայտարարել է մարզի նահանգապետ Իլյա Սերեդյուկը։
«Յագունովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավիավթար։ Արտակարգ ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։ Պատկան մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները», - ասվում է հայտարարության մեջ։
Սերեդյուկը հավելել է, որ ինքը ժամանել է դեպքի վայր և հայտնել է, որ մարզը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն։
REN TV-ի փոխանցմամբ՝ վթարի է ենթարկվել Ան-12 ռազմական ինքնաթիռ։ Հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ վթարի հետևանքով զոհվել է ամբողջ անձնակազմը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռում եղել է 17 մարդ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
4
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
5
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”



