ԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո
POLITICSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, Վաշինգտոնը լրջորեն դիտարկում է դրա անցկացման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա լուրջ է այն իմաստով, որ նախագահը երբեք որևէ մեկի հետ հանդիպումներն ու բանակցությունները որպես զիջում չի դիտարկել։ Նախագահը կարծում է, որ եթե մենք խնդիրներ ունենք ԿԺԴՀ-ի հետ, ապա դրանք լուծելու միակ միջոցը փոխգործակցությունն է։ Դա կարող է անհնարին լինել, ես չեմ ասում, որ հանդիպումը տեղի կունենա վաղը, ես միայն ասում եմ, որ նախագահը ցանկանում է հանդիպում և քննարկումներ։ Նա պատրաստ է դա անել», - ասել է նա Մանիլայում լրագրողների հետ շփման ժամանակ։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business Reputation
3
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
4
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
5
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”



