Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)
SOCIETYՀամայնքային ոստիկանության Գառնիի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մի երիտասարդ Ջրվեժում տեղադրում է թմրամիջոցներ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում նոյեմբերի 16-ին՝ ժամը 14-ին, երբ երիտասարդը Ջրվեժի 51-րդ փողոցի սկզբնամասում փաթեթը տեղադրել էր պարիսպի տակ և հեռախոսով լուսանկարել, Գառնիի ոստիկանները նրան ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին։
Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 19-ամյա երիտասարդը հայտնեց, որ փաթեթի մեջ կոկաին է, նախորդ օրը այն ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով՝ իրացնելու նպատակով։
Նույն օրը Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 30 փաթեթ։
Նախաքննությունը շարունակվում է։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



