«Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմից մեկն անհետ կորել է (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՀորմուզի նեղուցի մոտակայքում Պանամայի դրոշի ներքո նավարկող «Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմի անդամներից մեկն անհետ կորել է․ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի իշխանություններին և ծովային անվտանգության ոլորտի աղբյուրներին։
Եվս երկու նավաստի վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։
Նավի վրա հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ Օմանի ափերի մոտ, Մուսանդամ թերակղզու հարևանությամբ, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Օմանի ծառայությունները տարհանել են անձնակազմի բոլոր 24 անդամներին։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 21 նավաստի անվնաս է, երկուսը բուժօգնություն են ստացել, իսկ մեկն անհետ կորել է։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



