Հորմուզի նեղուցում լցանավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի է վիրավորվել
INTERNATIONAL NEWSՀորմուզի նեղուցում ADNOC [Abu Dhabi National Oil Company - Աբու Դաբիի ազգային նավթային ընկերություն] ընկերության լցանավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի վիրավորվել է, իսկ մեկը համարվում է անհետ կորած։
«ADNOC Logistics & Services»-ի հայտարարության մեջ նշվում է, որ ընկերության նավերից մեկի վրա հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ի երեկոյան, երբ այն անցնելիս է եղել Հորմուզի նեղուցով։
«Անձնակազմի մեկ անդամ համարվում է անհետ կորած, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Անձնակազմի մյուս բոլոր անդամները անվտանգ տարհանվել են նավից։ Տասնմեկ նավաստի վնասվածքներ են ստացել և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասվում է հայտարարության մեջ։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



