«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին
BLOG«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հետևողականորեն շարունակում է փաստագրել և միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել Հանրային հեռուստաընկերության գործունեության ընթացքում արձանագրված համակարգային կողմնակալության, քաղաքական բազմակարծության սահմանափակման, ընդդիմադիր քաղաքական ուժերի ոչ համարժեք լուսաբանման դեպքերն ու եթերային քաղաքականությունը։
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական, ընտրական և հետընտրական ժամանակահատվածների մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատրաստված ամփոփ տեղեկագիրը պաշտոնապես ուղարկվել է միջազգային իրավասու կազմակերպություններին և միջկառավարական կառույցներին`
Տեղեկագրում փաստագրված են եթերաժամանակի անհամաչափ բաշխումը՝ հօգուտ իշխանության, ընդդիմադիր կամ այլընտրանքային ներկայացվածության համակարգային բացառումը, ինչպես նաև քաղաքական իրադարձությունների կողմնակալ լուսաբանումը։
«Հայաքվեի» նպատակն է հետամուտ լինել, որպեսզի ՀՀ հանրային ռեսուրսները տնօրինողների կողմից թույլ տրված կոպտագույն խախտումները չմնան միայն ներհայաստանյան մարմինների սոսկ գնահատականների շրջանակում, այլև դառնան միջազգային մասնագիտական և իրավապաշտպան կառույցների ուշադրության և քննության առարկա։
Հանրային հեռարձակողը պարտավոր է ծառայել հանրությանը, ոչ թե օրվա իշխանությանը։ Հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության անկախությունը, անաչառությունն ու քաղաքական բազմակարծությունը եթերով ապահովելը ժողովրդավարական պետության պարտադիր պայմաններ են։
«Հայաքվեն» շարունակելու է հետևողականորեն պահանջել հանրային հեռարձակողի վերադարձն իր հանրային առաքելությանը։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



