Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար
INTERNATIONAL NEWSԿանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար: Այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, 45 միլիոն կանադական դոլարը (մոտավորապես 31,5 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրվի Ուկրաինայի զինված ուժերին զինամթերքի մատակարարման՝ Չեխիայի նախաձեռնության շրջանակներում։
Բացի այդ, Օտտավան Կիևին կփոխանցի կանադական արտադրության 1,6 միլիոն փամփուշտ։ Եվս 80 միլիոն կանադական դոլար (55,9 միլիոն ԱՄՆ դոլար) կհատկացվի MX-15D թիրախանշման համակարգերի գնման համար։
Այսպիսով, 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կիևին զենքի մատակարարումների նպատակով Կանադայի հատկացրած միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 5,9 միլիարդ դոլարը:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



