«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը
SOCIETYՆոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում մի քաղաքացի տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Շիրակի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Անդրեյ Մանուկյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավոր Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Ղուկաս Վ.-ն է։
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ, պարզել են, որ նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում իրենց տանը վիրավորի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Վ.-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արթուր Վ.-ին։
Դեպքի փաստով քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ղուկաս և Արթուր Վ.-երը հարազատ եղբայրներ են։
Հետևեք մեզ՝ այստեղ



