Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ
SOCIETYNEWS.am-ը գրում է․ Նախօրեին Սոթքի զորամասում մահացած հայտնաբերված զինծառայողը Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրից էր՝ Նարեկ Բադալյանը։
NEWS.am–ի տեղեկություններով նա 19 տարեկան էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ 6 ամիս ծառայելուց հետո նա դիմում էր գրել և անցել պայմանագրային ծառայության։
«Շատ լավ տղա էր, ապրում էր մեծ եղբոր և մայրիկի հետ։
Ահավոր ցավ է բոլորիս համար, կատարվածից ցնցված ենք, մինչև հիմա ուշքի չենք գալիս»,– NEWS.am—ի հետ զրույցում ասացին Գավառի բնակիչներից մեկը, ով ճանաչում է ընտանիքին։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ նախօրեին Սոթքի զորամասում մահացել է պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է:
Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026
4
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
5
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...



