Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ECONOMICSՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 37/1 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
– արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
– առաստաղը չի ունեցել հարթ մակերես, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու հավանականությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
VIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”
4
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
5
Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate Risks



