Քուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շենժենում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հայտնել է Ուկրաինայում խաղաղության հասնելու իր ցանկության և այդ նպատակով ակտիվ համագործակցելու պատրաստակամության մասին։ Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։
«Նախագահ Թրամփը Սթիվին (Ուիթքոֆին) և ինձ ուղարկեց այստեղ, իսկ հետո հանդիպման ընթացքում անձամբ զանգահարեց՝ պատմելու Շենժենում Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ ունեցած խորհրդակցությունների մասին։ Նա երկուսին էլ շատ հստակ ուղերձ է հղել, որ ցանկանում է հասնել խաղաղության և պատրաստ է այդ նպատակով ակտիվորեն համագործակցել նրանց հետ»,- ասել է Քուշները։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
4
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
5
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



