Axios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը
INTERNATIONAL NEWSԻսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ գործողության շրջանակում կարող է հարված հասցվել Իրանի «Ջեբել ալ-Աս» միջուկային օբյեկտին։
Հիշեցնենք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունն անխուսափելի է։
Պարբերականի՝ Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելական զինված ուժերն ու ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն արդեն ունեն գործողության ընդհանուր և հաստատված ծրագրեր։ Աղբյուրի խոսքով՝ հարցը միայն գործողության ժամկետների մեջ է, քանի որ դրա իրականացումը կախված է ԱՄՆ նախագահի որոշումից։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
"The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The se...
4
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
5
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



