Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել
SOCIETYՆոյեմբերի 20-ին՝ ժամը 03։57-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։53-ին, մարվել՝ 05։49-ին։ Խմորեղենի արտադրամասում (մոտ 100 քմ) այրվել են կենցաղային իրեր և կուտակված ստվարաթուղթ։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի արտադրամասի մյուս հատվածներ:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



