Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան
POLITICSՔաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալումների հետևանքն են: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Քաղաքային իշխանությունն ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը, ժամանակին անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ի հայտ եկող և կուտակվող խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ, իսկ ներկայիս ողջ ջանքերն ուղղված են պատասխանատվությունից փախչելուն:
Քաղաքում առկա բոլոր խնդիրները՝ խցանումներից, աղբից, օդի աղտոտվածությունից մինչև անորակ ասֆալտ, կիսատ-պռատ մայթեր, ճանապարհներ, իշխանության համակարգային տապալումների հետևանքն են:
Այն ամենն էլ, ինչ հիմա են պատրաստվում անել քաղաքային իշխանությունները, ոչ թե լուծումներ, կարգավորումներ են, այլ ցայտնոտային քայլեր»,- գրել է Աբրահամյանը:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



