Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին
INTERNATIONAL NEWSԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Դնեպր գետի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին։
Ըստ նրա Telegram ալիքում հրապարակված գրառման՝ վնասվել են Պոդոլսկո-Վոսկրեսենսկի, Դարնիցկի և Յուժնի կամուրջները։ Առաջինը լիովին փակ է երթևեկության համար, մասնագետները ուսումնասիրում են երկրորդը, իսկ երրորդը բաց է միայն Դնեպրի ձախից աջ ափ անցումների համար։
«Մայրաքաղաքի ձախ և աջ ափերի միջև երթևեկության գերբեռնվածության պատճառով կոչ եմ անում բնակիչներին չմտնել քաղաք անձնական մեքենաներով, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ», – գրել է նա։
Ուկրաինական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին Կիևում տեղի ունեցած պայթյունների մասին։
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Unde...
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan



