Ամիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին Հայաստան
SOCIETYԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգ» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել միջազգային բրենդների մուտքը հայկական շուկա, ստեղծել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ ու նպաստել Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը։
«Մեր առաջին քննարկումներից հասկացանք, որ պետք չէ սահմանափակվել մեկ գործարքով, երբ կարող ենք մեր համագործակցությունը ծառայեցնել ավելի մեծ նպատակի՝ տնտեսության զարգացմանը։ «Փարվանյան քոնսալթինգը» կարող է Հայաստան բերել միջազգային բրենդներ, իսկ մենք՝ որպես բանկ, դիտարկել դրանց ֆինանսավորման հնարավորությունները։ Սա կարևոր է ոչ միայն նոր բիզնեսների ստեղծման, այլև զբոսաշրջության զարգացման և միջազգային գործարար փորձի ու մշակույթի ներմուծման տեսանկյունից։ Մենք արդեն ունենք հաջողված առաջին փորձը և նպատակ ունենք շարունակաբար զարգացնել այս ուղղությունը»,- նշել է Ամիօ բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արսեն Մելքոնյանը։
Համագործակցության շրջանակում կողմերը նախատեսում են իրենց հաճախորդներին առաջարկել բիզնեսի կարիքներին համապատասխան բանկային և խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև կազմակերպել մասնագիտական դասընթացներ ու գործարար հանդիպումներ։
«Մենք երկար ժամանակ կարևորել ենք բանկային և խորհրդատվական ոլորտների համագործակցության հնարավորությունները։ Համոզված ենք, որ շուրջ 13 տարվա մեր մասնագիտական փորձը և Ամիօ բանկի ֆինանսական հնարավորությունները կարող են լրացնել միմյանց՝ նպաստելով բիզնեսի զարգացմանը։ Արդեն ունենք առաջին համատեղ նախաձեռնությունը․ առաջիկայում Հայաստանում կբացվի բելգիական Leonidas շոկոլադի առաջին բուտիկը։ Բրենդի մուտքը հայկական շուկա կազմակերպել է «Փարվանյան քոնսալթինգը», իսկ նախագծի ֆինանսավորումն իրականացրել է Ամիօ բանկը։ Վստահ եմ, որ սա մեր բազմաթիվ համատեղ նախագծերի սկիզբն է»,- ընդգծել է «Փարվանյան քոնսալթինգի» հիմնադիր Մհեր Փարվանյանը։
[email protected] | 010 59 20 20 | amiobank.am
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։



