Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Ինչու՞ են տղամարդիկ թաքցնում իրենց զգացմունքները

LIFE

Shabat.am-ը գրում է.

Տղամարդիկ իրենց հույզերն ու զգացմունքներն արտահայտելու խնդրում չափից ավելի զուսպ են, ժլատ: Նրանք նույնիսկ մեծ դժվարությամբ են արտաբերում «Ես քեզ սիրում եմ» բառերը: Հակառակ դրա, կանանց անչափ դուր է գալիս, երբ տղամարդը ոչ միայն չի թաքցնում զգացմունքները, այլև դրանք արտահայտում է հաճախակի:

Նրանց հիացնում է տղամարդու անկեղծությունը: Երբ տղամարդն իր լուրջ խնդիրներից մեկը քննարկում է կնոջ հետ, ապա վերջինս դա համարում է լավ նվերին հավասարազոր մի բան, վստահության մեծ քվե: Բայց և իսկույն խոստովանենք, որ այդպես քիչ է պատահում, որովհետև տղամարդուն թվում է, որ եթե իրեն վերաբերող որևէ հարց քննարկի կնոջ հետ, ապա դրանով կմատնի իր թուլությունը և ինքնուրույն կերպով խնդիրը լուծելու անկարողությունը:

Ինչու՞ են տղամարդիկ թաքցնում իրենց զգացմունքները

Իրականում դա որևէ կապ չունի նրա կարողությունների ու թուլությունների հետ: Նույնիսկ հակառակը. արժե մանրամասն լսել կնոջ դիտարկումներն ու խորհուրդները, դրանց մի մասի ճիշտ հակառակն անելու համար: Բացի դա, պետք է միշտ հիշել, որ կանայք ցանկացած գործի մեջ մանրուքները նկատելու մեծ վարպետություն ունեն:

Եվ այսուհանդերձ, ինչու՞ են տղամարդիկ թաքցնում իրենց զգացմունքները: Դա դիտավորությու՞ն է, թե մեկ այլ բան: Մտաբերենք, թե ինչ է անում տղամարդը, երբ կինը պահանջում է, որ նա արտահայտի իր սերն ու հույզերը: Տղամարդն արագ իր ձեռքն է վերցնում գործիքները և մեծ եռանդով սկսում է նորոգել պահարանի դուռը, որը մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիս առաջ խախտվել էր տեղից: Տեսնելով դա՝ կինն ասում է. «Ապրես, որ նորոգեցիր, բայց ես ուզում եմ, որ քո սերն արտահայտես…»:

Այս անգամ արդեն տղամարդն էլ ավելի մեծ եռանդով կարող է քանդել ու նորոգել տան փչացած էլեկտրասարքերը, վերացնել բաղնիքի ծորակի կաթոցները, նորոգել կնոջ երկարաճիտ կոշիկի շղթան և այլն:
Այո, կռահեցիք, տղամարդու համար սիրո զգացմունք արտահայտելը նման է աշխատանքի: Նա կարծում է, որ ծառայություն մատուցելով կնոջը՝ ինքը լիովին արտահայտում է իր սերը:

Այս ամենից հետո կանայք իրենց մտքում անկեղծորեն զարմանում են. «Լավ, ի՞նչ մի դժվար բան է ասել՝ ես քեզ սիրում եմ: Ի՞նչ կպակասի տղամարդուց, եթե նա ասի այդ բառերը: Չէ՞ որ դա ավելի հեշտ է, քան մյուս գործերը… »:

Որպես կանոն՝ կանայք միշտ մոռանում են, որ տղամարդն իր ուղեղի կառուցվածքով և սոցիալական դերով կամ որսորդ է, կամ զինվոր: Երբ տղամարդուն ասում են՝ ինձ սեր խոստովանիր, նրան թվում է, թե կինն իրեն որևէ գործ է հանձնարարում, հրաման տալիս: Հիշու՞մ եք «Կտոր մը երկինք» ֆիլմի Թորիկին. Երբ մենակ մնաց քնքուշ պոռնկուհու հետ, ասաց՝ խնձոր կուտե՞ս… ու սլացավ խնձոր բերելու: Խնձորը նրա սեր խոստովանելու ձևն էր:

Տղամարդու ուղեղը կնոջ զգայական թրթիռներն արագ կռահելու ընդունակություն չունի: Նրա ուղեղն ու զգայարանները կողմնորոշված են դեպի փաստերն ու խնդիրների լուծումը: Ուստի պետք է իմանաք, որ երբ տղամարդը չի ասում «ես քեզ սիրում եմ» բառերը, ապա դա չի նշանակում, որ չի ուզում ասել, այլ ավելի շատ՝ նա պարզորոշ չգիտի՝ սիրու՞մ է կնոջը, թե՝ ոչ:

Այո՛, մի զարմացեք. տղամարդը կարող է երկար տարիներ ապրել կնոջ հետ, ապրել համերաշխության ու ջերմության մեջ, բայց այդպես էլ պարոզորոշ չհասկանալ՝ սիրու՞մ է կնոջը, թե՝ ոչ: Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք այդպիսին չեն: Նրանք ունեն լավ զգայարաններ, էլ ավելի հզոր ինտուիցիա: Կինը հստակ գիտի՝ սիրու՞մ է տվյալ տղամարդուն, թե՝ ոչ: Եվ պատահական չէ, որ բազմաթիվ ապահարզանների նախաձեռնողը հենց կինն է:
Այնպես որ, սիրելի կանայք, երբ տղամարդիկ նայում են ձեզ հիացած, նայում ջերմ ու սիրող հայացքով, դրանով արդեն ասում են, որ ձեզ սիրում են: Դրանից հետո նրանցից սիրո գրավոր ու բանավոր հավաստիացումներ մի պահանջեք: Մի ստիպեք, որ նրանք տանջվեն:

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026