Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու
SPORTԵս տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն․ Դենիս Ջորկաեֆը պաշտոնապես հայտնեց, որ առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու:
«Ֆուտբոլն իմ ընտանիքի պատմության և իմ կյանքի անբաժանելի մասն է։ Հայրս՝ Ժան Ջորկաեֆը, Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն էր, իսկ եղբայրս՝ Յուրի Ջորկաեֆը, աշխարհի չեմպիոն է։Ավելի քան 30 տարի իմ կյանքը կապված է ֆուտբոլի հետ․․․ Այսօր ցանկանում եմ իմ փորձն ու ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին»,- սոցցանցի իր էջում գրել է Ջորկաեֆը։
Նշենք, որ Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։
ՀՖՖ նախագահի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 21-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
5
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



