Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին
INTERNATIONAL NEWSՇվեդիան ռուս մարզիկներին շենգենյան վիզա չի տրամադրի՝ երկրի տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնել է Շվեդիայի միգրացիոն ծառայությունը։ Եվրոպական մի շարք երկրներ ավելի վաղ էին սահմանափակումներ մտցրել ռուս մարզիկների մուտքի նկատմամբ։ Մասնավորապես, Ֆինլանդիա մուտքի թույլտվություն չէին ստացել ռուս գեղասահորդները, որոնք պետք է մասնակցեին Չմշկասահքի միջազգային միության (ISU) «Գրան պրիի» փուլին։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական փաթեթի նախագիծը ներառելու է ռուս մարզիկներին վիզաների տրամադրումն արգելելու առաջարկ։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
5
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



