Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ
INTERNATIONAL NEWSԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ նոյեմբերի 21-ի երեկոյան հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի երկու ռադարի։
Իրանական պետական Press TV-ի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ն գործողությունը ներկայացրել է որպես պատասխան ամերիկյան անօդաչուների կողմից Իրանի օդային տարածքի ենթադրյալ խախտումներին։
Բահրեյնի զինված ուժերը հայտնել են, որ երկրի հակաօդային պաշտպանությունը կանխել է մի շարք իրանական օդային հարձակումներ։ Բահրեյնի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ իրանական հարվածից հրդեհ է բռնկվել քաղաքացիական արդյունաբերական օբյեկտում։ Տուժածներ չեն եղել։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
5
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



