Ճապոնիայում գրեթե 4,000 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձյան տեղումների պատճառով
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Գիֆու պրեֆեկտուրայում՝ երկրի գլխավոր կղզի Հոնսյուի կենտրոնում, ուժեղ ձյան տեղումների պատճառով գրեթե 4,000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հայտնել է ազգային հանրային հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ տարածաշրջանի առնվազն երկու քաղաքում անհետացել է բջջային կապը։ Իշխանությունները բնակիչներին կոչ են անում արտակարգ հաղորդագրությունների համար օգտվել ստացիոնար հեռախոսներից։ Ձյան տեղումների պատճառով Գիֆուում դադարեցվել է երթևեկությունը մարդատար գնացքների երկու գծերով։
Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում գտնվող Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում ապաշրջափակվել են դեպի երկու գյուղ տանող ճանապարհները, որոնք երեք օր շարունակ ձյան տեղումների պատճառով կտրված էին արտաքին աշխարհից։ Այնտեղ բնակվում է 500 ընտանիք, սակայն թակարդում են հայտնվել նաև տեղական հյուրանոցների կենվորները։ Տարածաշրջանում նույնպես էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ կան։ Ինչպես հայտնում է հանրային հեռուստատեսությունը, այնտեղ գտնվող ջրաշխարհի վարչակազմը հազվագյուտ ձկներով ջրավազանները տաքացնում է կերոսինային վառարաններով։



