Իրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ
POLITICSԻրանը հարվածներ կհասցնի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Բուլղարիայում, եթե դրանք օգտագործվեն իր վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Աբբաս Մոքթադային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում կամ Բուլղարիայում գտնվող ամերիկյան բազան մեզ համար ոչնչով չի տարբերվի Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայից։ Նույնիսկ եթե որևէ երկրի տարածք օգտագործվի Ամերիկայի կողմից Իրանի դեմ գործողությունների համար, այն կարող է թիրախ դառնալ Իրանի պատասխանի շրջանակներում»,- ասել է նա իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում։
Մոքթադայիի խոսքով՝ եվրոպացիները ինչ-որ պահի հայտարարում էին, թե չեն մտնում ԱՄՆ-ին աջակցող երկրների թվի մեջ, սակայն այնուհետև Վաշինգտոնը բանակցություններ սկսեց եվրոպական մի շարք պետությունների հետ՝ նրանց տարածքներն ու բազաներն օգտագործելու վերաբերյալ։ Ուստի, ինչպես նշել է պատգամավորը, Թեհրանը նախապես զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն օգտագործի իր բազաներն աշխարհի ցանկացած կետում, պատասխանի համար աշխարհագրական սահմանափակումներ այլևս չեն լինի։



