Սա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա Կոստանյան
BLOGՀրապարակված «վայ-սահմանադրության» վերաբերյալ բովանդակային քննարկումներ ու առաջարկներ տալը Նիկոլի օրակարգն է, ինքը հենց դա է տենչում, որ բովանդակությանը կպնեն, սկսեն մանր-մունր դրույթներ քննարկել, ինքն էլ թեժացնի քննարկումները, ու էլի նույն մաշված սկավառակը պտտի. «հա՜, ա՛յ կոռուպցիոներներ, ա՜յ պատերազմի եռագլուխներ, չեք ուզում, հա՞, դատական համակարգը բարեփոխվի, չեք ուզում, հա՞, խաղաղություն լինի»։ Այսպիսիով ստացվելու է իր բերած ու դրսից թելադրված օրակարգը լեգիտիմացվում, դառնում է ընդդիմության օրակարգը:
Մերժել է պետք այս տեքստի ցանկացած քննարկում, եթե որևէ կերպ հասնի նրան, որ հանրաքվե այնուամենայնիվ կարողանան անցկացնել, ապա պետք է քարոզել «ձեռնպահ մնալ», այսինքն`ոչ մի կերպ չգնալ ու մասնակից չդառնալ այս հակահայ պրոցեսին, նույնիսկ «ՈՉ»-ին, քանի որ «ՈՉ» քվեարկելով նիկոլի բերած սահմանադրական տեքստին՝ լեգիտիմացնելու եք հենց իրեն ու «ԻՐ ՔԱՅԼԸ»:
Զերծ մնալ է պետք, մերժել, բոյկոտել, չմասնակցել ոչ լեգիտիմ վարչապետի ոչ լեգիտիմ նախաձեռնությանը:
Սա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ:
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



