Գործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվել
INTERNATIONAL NEWSԲելգիայում օդային հաղորդակցությունը նոյեմբերի 23-ին կանգ է առել։ Դաշնային կառավարության խնայողության միջոցառումների դեմ համազգային գործադուլի հետևանքով չեղարկվել են հարյուրավոր չվերթեր, ինչն ազդել է տասնյակ հազարավոր ուղևորների վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բրյուսելի օդանավակայանը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 07:00-21:00-ն ոչ մի չվերթ չի կարող իրականացվել, քանի որ ավիակարգավարները միացել են գործադուլին։
«Ընդհանուր առմամբ, այսօր հնարավոր չէ իրականացնել 404 չվերթ, ինչը կազդի ավելի քան 50 000 ուղևորի վրա», – հայտարարել է Բրյուսելի օդանավակայանի խոսնակ Ջեֆրի Ֆրանսենսը։
Լուրջ խափանումներ են արձանագրվել նաև հասարակական տրանսպորտի աշխատանքում։
Բելգիայի խոշորագույն արհմիությունների կազմակերպած գործադուլը հերթական ակցիան է վարչապետ Բարտ դե Վևերի կառավարության նախաձեռնած բարեփոխումների դեմ, որոնք առնչվում են կենսաթոշակային համակարգին, աշխատավարձերին և աշխատանքային պայմաններին։
Հետևեք մեզ՝ այստեղ



