Իրանը ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում և դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի երկրների դեմ
POLITICSԻրանը մտադիր է Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ՝ պատճառված վնասների համար։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով երկրի դատական համակարգի ներկայացուցիչ Հասան Աբդոլիանփուրի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ պահանջվող փոխհատուցման գումարը վերաբերում է Վաշինգտոնի՝ մի քանի տասնամյակների ընթացքում իրականացրած գործողությունների հետևանքով Իրանին պատճառված վնասներին, այդ թվում՝ փետրվարի 28-ին սկսված պատերազմի ժամանակահատվածին։
Բացի այդ, Իրանը դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների դեմ։ Թեհրանը նրանց մեղադրում է Միացյալ Նահանգներին իրենց տարածքներն Իրանի դեմ ռազմական հարվածներ իրականացնելու նպատակով օգտագործելու հնարավորություն տրամադրելու մեջ։
1
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



