Եմենում ավտոբուսին հասցված ավիահարվածի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժել
INTERNATIONAL NEWSԵմենի հարավում գտնվող Լահջ նահանգում ավիահարվածների հետևանքով ավելի քան 25 խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել։ Այս մասին հայտնել է երկրի հյուսիսում «Անսար Ալլահ» շարժման (հութիների) ձևավորած կառավարության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։
«Հետևանքով ավելի քան 25 խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել, նրանց մեծ մասը ներքին տեղահանվածներ էին», — հայտնել է նա X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի ավիացիան յոթ հարված է հասցրել Լահջ նահանգի Նակիլ էլ Մակատիրա շրջանում։ Հարվածների տակ են հայտնվել ուղևորատար ավտոբուս, բեռնատարներ և քաղաքացիական այլ տրանսպորտային միջոցներ, որոնք ուղևորվում էին երկրի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ նահանգ։
1
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



