Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production
SOCIETY«Մոնթե» ֆիլմի՝ Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում նախատեսված ցուցադրությունները չեն կայանա՝ ռուսական պետական արգելքի հետևանքով, հայտնել է Genetic Production-ը:
«Ստեղծված իրավիճակի պատճառով կինոթատրոնները ստիպված են հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից։ Ընդգծում ենք, որ այս որոշումը կայացվել է մեր կամքից և նախաձեռնությունից անկախ հանգամանքներով։
Գիտակցում ենք, որ ֆիլմի ցուցադրություններին սպասում էին բազմաթիվ հանդիսատեսներ, և անկեղծորեն շնորհակալ ենք ձեր հետաքրքրվածության, աջակցության ու վստահության համար։
Մեր թիմն այս պահին դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ստեղծված իրավիճակին լուծում գտնելու և ֆիլմն իր հանդիսատեսին հասցնելու համար։
Շնորհակալ ենք ըմբռնման և աջակցության համար»,- ասվում է հայտարարությունում։
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



