«Արարատ»-ը համալրվել է երեք լեգեոներներով
SPORTԵրևանի «Արարատ»-ը համալրվել է երեք օտարերկրացի ֆուտբոլիստներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, 23-ամյա խորվաթ եզրային կիսապաշտպան Մարին Գլավաշը նախկինում հանդես է եկել խորվաթական «Օսիեկ» և Սլովակիայի «Զլատե Մորավցե» թիմերում, ներկայացրել է Խորվաթիայի երիտասարդական հաաքականը:
21-ամյա հարձակվող Քրիստիան Չանեյը «Արարատ» է տեղափոխվել «Ֆրեզնո Ֆուեգո» թիմից:
23-ամյա հարձակվող Կիրիան Նվաբուեզեյի նախորդ թիմն էր ԱՄՆ-ի «Տուլսա Ռաուֆնեկսը»: Նիգերիական ծագումով ֆուտբոլիստը, ով 2014-ին հանդես է եկել նաև Երևանի «Բանանց»-ում, 5 գոլի հեղինակել է դարձել USL-ում ընթացիկ մրցաշրջանում:
Նորեկները մասնակցել են ԱՄՆ-ում կայացած «Արարատ»-ի ուսումնամարզական հավաքին, իսկ Չանեյը վերջին խաղում գրավել է հարավկորեական «Սոննամի» դարպասը: