60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնուն
SOCIETYՌուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում 60-ամյա կինը սպանել է 61-ամյա ամուսնուն, ապա շուրջ մեկ շաբաթ շարունակ ապրել նրա դիակի հետ՝ ոչ մեկին չպատմելով կատարվածի մասին։
Այս մասին նոյեմբերի 24-ին հայտնել է Չելյաբինսկի մարզի քննչական կոմիտեն։
Իրավապահների տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կենցաղային վեճի ժամանակ։ Կինը նախ վերցրել է թեյնիկն ու հարվածել ամուսնու գլխին, ապա կացինով ևս մեկ հարված հասցրել նրան։ Տղամարդը մահացել է տեղում։
Սպանությունից հետո կինը շարունակել է ապրել բնակարանում՝ չհայտնելով կատարվածի մասին։ Դեպքը բացահայտվել է միայն այն բանից հետո, երբ հարևանները բողոքել են բնակարանից տարածվող ուժեղ տհաճ հոտից և ահազանգել իրավապահներին։
Բնակարան ժամանած ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դին։ Կինը ձերբակալվել է, իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։
Չելյաբինսկի մարզի քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեպքի հանգամանքները պարզվում են։
Past.am-ը հետևում է Ռուսաստանում տեղի ունեցած աղմկահարույց քրեական դեպքերին։



