Ստիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային․ Լուկաշենկո
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է այն հայտարարությունները, թե ուկրաինական տարածքներն իբր պատմականորեն պատկանել են Ռուսաստանին։ Նրա խոսքով՝ նման տրամաբանությունը կարող է հանգեցնել անհեթեթ պատմական հավակնությունների։
«Սխալ է ասել, որ այս հողերը դարեր ի վեր ռուսական են եղել։ Ժամանակին դրանք ռուսական են եղել, բայց եթե ավելի խորն ուսումնասիրենք պատմությունը, ապա ռուսական հողերը պատկանել են մոնղոլներին և թաթարներին։ Այդ դեպքում ստիպված կլինենք ամբողջ Ռուսաստանը վերադարձնել Մոնղոլիային։ Պուտինը դա հիանալի հասկանում է», - հայտարարել է Լուկաշենկոն։
Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ տարածքների պատկանելության վերաբերյալ պատմական փաստարկները չպետք է հիմք հանդիսանան նման եզրակացությունների համար։
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



