Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին
INTERNATIONAL NEWSՀորմուզի նեղուցի արևելյան հատվածում նոյեմբերի 25-ին նավթատար լցանավ է բռնկվել՝ ականի վրա պայթելու հետևանքով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
«Մի քանի ժամ առաջ լցանավը, որն անջատել էր նույնականացման և նավիգացիոն համակարգը, անտեսել է նախազգուշացումները և մուտք գործել արգելված գոտի, որտեղ բախվել է ականի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բազմիցս նախազգուշացրել է Օմանի ափերի մոտով անցնող երթուղուց օգտվելու վտանգի մասին և ընդգծել, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ իր ուժերի դիտարկման և լիակատար վերահսկողության ներքո։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



