Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը
SOCIETYԵրեկ՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Միկոյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, Սյունիքի մարզի բնակիչ 59-ամյա Արթուր Ա․-ի վարած «Yutong» մակնիշի՝ Տ5 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և Երևանի բնակիչ 36-ամյա Աննա Ա․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհին առկա մերկասառույցն է եղել։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam



